Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խորհրդարանական ամբիոնից քիչ առաջ «շինարար» բառի յուրօրինակ ստուգաբանություն ներկայացրեց: Պատգամավորը նախ նշեց, որ մենք ազգովի շինարար ենք, կառուցող ենք, և մեր ծնողները մեզ ասել են` ծառ տնկեք, տուն կառուցեք և ընտանիք կազմեք: Ապա` հավելեց. «Խորհրդային տարիներին մի պաշտոնյա ասել է, որ «շինարար» բառը «շինել» բառից է, իսկ երբ եկել է շինարարության ոլորտ, հասկացել է, որ «շինարար» բառը «շինվել» բառից է, և դա բոլոր շինարարները գիտեին: Այս տեսանկյունից մի բան ասեմ` շինում է, հո չի՞ քանդում, ծնողի պես մի բան է, շենացնում, կառուցում է»:
Մարգարյանը նաև ընդգծեց, որ գնահատում է շինարարներին` ըստ արժանվույն: