կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 14:21
Քաղաքական

Տեխնոպարկը կարևոր նշանակություն էր ունենալու Գյումրու համար. ՕԵԿ-ական պատգամավոր

Տեխնոպարկը կարևոր նշանակություն էր ունենալու Գյումրու համար. ՕԵԿ-ական պատգամավոր

ՕԵԿ-ական պատգամավոր, գյումրեցի Հովհաննես Մարգարյանի համար անսպասելի էր կառավարության օրակարգում ընդգրկված հարցը, որը նախատեսում է սկսել «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի լուծարման պրոցեսը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հովհաննես Մարգարյանը նշեց, որ տարիներ շարունակ հսկայածավալ միջոցներ են նախատեսվել այդ տեխնոպարկը կյանքի կոչելու համար, խոսք էր գնում առաջիկա տասը տարիների ընթացքում մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող ներդրումների մասին, խոսք էր գնում նաև աշխատատեղերի մասին:

 

«Մենք էլ ելույթ ունեցանք` ասելով, որ ավելի ինտենսիվ պետք է աշխատել Գյումրու տեխնոպարկի հետ կապված աշխատանքներում, որովհետև Գյումրին արդյունաբերական քաղաք է եղել, և այն կարևոր դերակատարում կարող էր ունենալ Գյումրու համար»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ քանի դեռ իրեն հայտնի չեն լուծարման պատճառները և հիմնավորումները, դեռևս չի կարող ամբողջական գնահատական հնչեցնել:

 

Հովհաննես Մարգարյանի կարծիքով` Գյումրու տեխնոպարկը կարևոր նշանակություն էր ունենալու Գյումրու համար, որովհետև, հենց միայն աշխատատեղերի առումով, սուր խնդիր կար Գյումրիում: «Գուցե այդ կառույցի պես նմանատիպ կառույց պետք է հետագայում կառուցվի, դեռ կտեսնենք»,- ասաց պատգամավորը: