|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մի զարմացեք այն փաստից, որ մարտնչող տգետը, իրեն դնելով «խորը մտածողի» տեղ, մակերեսային, բայց դիտավորյալ խեղաթյուրումների եւ ֆռիկների ողջ զինանոցով կրկին կրծում էր ազգային ինքնության արժեհամակարգը։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մի զայրացեք նաեւ այն փաստից, որ Թուրքիայի կողմից մեզ համար օդային տարածքը փակելու կապակցությամբ Նիկոլը գեթ մեկ կծու-թթու խոսք Թուրքիայի նկատմամբ չարտաբերեց։
Փոխարենը, ըստ իրեն, մեղավորը հենց հայ ժողովուրդն է, որ արձան է կանգնեցրել իր 1 500 000 զավակներին ոչնչացրած մարդասպաններից վրեժը լուծած իր հերոսների համար։
Ու հիշեք. դավաճան բառից ավելին նա վախենում է «վրեժ» բառից։
Ուստի ՆԵՄԵՍԻՍ-ի արձանի կապակցությամբ Նիկոլը տարբերակ ունենար, անձամբ կփակեր մեր օդերը:
Ինչպես փորձում է փակել իր դավաճանության համար իրեն պատասխանատվության կանչելու բոլոր հնարավորությունները»,- գրել է նա։