Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքին, հայտարարեց, որ ինքը բոլորովին էլ դեմ չէ համալիրին շունչ տալուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին կառավարության հերթական նիստի ընթացքում հավանության արժանացավ ՀՀ Պաշտպանության նախարարության Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու և օտարելու մասին կառավարության որոշման նախագիծը:
«Ես որպես շինարար կարող եմ ասել, որ պահպանման գործընթացը շատ ավելի դժվար է, քան կառուցման: Պահպանման համար լուրջ ծախսեր են պետք: Պատկերացրեք, որ այսպիսի հսկա կառույցի պահպանման ծախսը գերազանցի շահույթը: Այդ կառույցը ոչ պիտանի կդառնա: Հետևաբար, ցանկացած սեփականատեր պետք է մտածի ամեն ինչ անել այդ կառույցը պահելու համար: Հասկացանք` պատմամշակութային արժեք է, մեր քաղաքի զարդերց մեկն է, բայց հլը եկեք տեսնենք` ոնց ենք պահելու դա: Դրա համար կարծում եմ, որ ցանակացած սեփականատեր իրավունք ունի ինքը որոշի, թե ինչ միջոցներով է այն պահելու»,-ասաց Ախոյանը` հավելելով. «Իսկ այդ միջոցները հայթհայթելը շատ դժվար է, մենք գիտենք, որ, ամսական մի քանի համերգ կազմակերպելով, ծախսերը չեն արդարացվում: Ոչ մի սեփականատեր շահագրգռված չէ վնասով գումարներ դնի ու էդ կառույցը պահի: Այդպես չի լինի, դրա համար կարծում եմ, որ ինչ էլ որ մտածեն, շատ լավ կլինի»: Դիտարկմանը, թե փաստորեն խրախուսվում է քաղաքի ներսում, պատմամշակութային հուշակոթողի տարածքում խաղատուն կառուցելը, Ախոյանը պատասխանեց, որ դա իր որոշելիքը չէ. կառավարությունն է որոշում:
«Շատ հնարավոր է, որ դա լինի այն կետերից մեկը, որը չի իրականանալու: Բա չարդարացնի՞: Չգիտեմ: Համենայն դեպս ես հակված եմ նրան, որ աշխատատեղեր ստեղծվեն, քան թե մնա այդ կառույցը և քայքայվի: Ցանկացած շինություն, եթե ներսում մարդ չլինի, կսկսվի քայքայվել: Շունչ տալը շատ ճիշտ գաղափար է: Ես չեմ խրախուսում խաղատան կառուցումը, բայց եթե սեփականատերը որոշի, որ նաև խաղատուն է լինելու, թող լինի, ինչո՞ւ չէ որ: Միայն պահել ու պահպանել է պետք»,- եզրափակեց պատգամավորը: