Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախկին ԲՀԿ-ակական, ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը շատ նորմալ է վերաբերվում ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությանը: Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով այդ մասին` նա ասաց. «Շատ նորմալ եմ գնահատում այդ համագործակցությունը և բացարձակ ոչ մի վատ բան չեմ տեսնում այդ համագործակցության մեջ: Քաղաքական դաշտ ա, ոչ մի վատ բան չկա էդտեղ»:
Պատգամավորը հույս ունի, որ այդ համագործակցությունը կտա իր դրական արդյունքները: «Եվս մեկ կուսակցություն պատասխանատվությունը վերցրեց իր վրա, և երկու քաղաքական ուժերով կփորձեն առաջնորդել մեր երկիրը»,- ասաց Գրիգորի Մարգարյանը:
Դիտարկմանը, որ հասարակության գնահատականները միանշանակ չէին այդ համագործակցության վերաբերյալ, պատգամավորը պատասխանեց. «Երբեք ոչ մի բան չի կարող 100 տոկոսով ընդունվել կամ մերժվել հասարակության կողմից, ավելին՝ վերջին 15 տարվա քաղաքական դաշտում շատ են եղել նման համագործակցություններ, այնպես որ` ոչ մի զարմանալու բան չկա»:
Նա նորմալ է համարում նաև այն փաստը, որ համագործակցության առաջարկը եղավ ոչ թե մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժին՝ ԲՀԿ-ին, այլ՝ ՀՅԴ-ին:
«Մի օր էլ ԲՀԿ-ին կառաջարկվի համագործակցություն, ի՞նչ է եղել, քաղաքականություն է, որտեղ ընթացող պրոցեսները շատ նորմալ եմ գնահատում»,- նշեց պատգամավորը:
Իսկ թե ի՞նչ քաղաքական պլաններ ունի առաջիկայի համար, Գրիգորի Մարգարյանը նշեց, որ դեռ մեկ տարի կա մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, և ինքը դեռ չի պլանավորել, թե ինչ է անելու` մասնակցելո՞ւ է այդ ընտրություններին, ընդգրկվելո՞ւ է ցուցակներում, թե՞ ոչ: