Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ խորհրդային հասարակարգի փլուզումը` 1980-ականների վերջին Հայաստանի իշխանությունները որոշել էին «Մասիս» երկաթուղային կայարանից հետո Հրազդանի ձախ ափին կառուցել բեռնափոխադրումների մեծ կայարան:
Անգամ այդ նպատակով էլեկտրական սյուներ կանգնեցվեցին, ռելսեր գցվեցին, նաեւ երկաթգծի համար նախատեսված երկու երկաթյա մեծ կամուրջ կառուցվեց:
Սակայն, երբ 2008-ին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն հավատարմագրային կառավարման վերցրեց «Հայկական երկաթուղին», հենց հաջորդ տարին անհետ կորան հիշյալ սյուներն ու ռելսերը, իսկ ահա արդեն մի քանի օր է` ապամոնտաժվում են Հրազդանի ափին կանգնած կամուրջները:
«Երկիր»-ին այդպես էլ չհաջողվեց իմանալ ապամոնտաժող ընկերության անունը, սակայն հարակից Սիս բնակավայրի բնակիչները մեր թղթակցին հայտնել են, որ կամուրջներն ապամոնտաժվում են Տավուշի մարզում մեկ ամիս առաջ տեղի ունեցած սողանքի վայրում աշխատանքների իրականացման համար, այսինքն` կամրջի երկաթյա դետալներով կամրացվի Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի սողանքային հատվածը: