|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Միացյալ Թագավորության Քրեյվն եւ Երեւանի զբոսաշրջության հայ-հունական պետական քոլեջների միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակներում կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ:
Համագործակցությունը ձեւավորվել է Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում:
Ինչպես տեղեկացնում է Բրիտանական խորհրդի երեւանյան գրասենյակի հասարակայության հետ կապերի բաժինը, օրեր առաջ Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի եւ Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներն այցելեցին Քրեյվն քոլեջ:
«Հայ-հունական պետական քոլեջի դասընթացներն ընդգրկուն եւ նպատակային են տուրիզմի, սպասարկման եւ սննդի արդյունաբերության ոլորտում մասնագետների պատրաստման գործում: Մեր փորձի կիրառմամբ մենք նախատեսում ենք կազմակերպել վերապատրաստման դասընթացների շարք, որի արդյունքում հայ-հունական քոլեջը կկարողանա ընդարձակել դասավանդման իր շրջանակները»,-հ անդիպման ընթացքում նշել է քոլեջի միջազգային ծրագրերի ղեկավար Դեւիդ Լեյվըլինը:
«Հմտություններն աշխատանքում» ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանը համոզված է, որ երկու քոլեջների միջեւ ձեւավորված համագործակցության արդյունքները նկատելի կլինեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Մինչ տարեվերջ կկազմակերպվեն փոխայցելություններ երկու քոլեջների միջեւ, կանցկացվեն դասընթացներ, դասավանդման բրիտանական փորձի ու մոտեցումների ուսումնասիրման եւ կիրառման արդյունքում կձևավորվեն նոր դասընթացներ: