|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Հանրության կողմից Քոչարյանի վերադարձի համընդհանուր պահանջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի տեսնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մինասյանը նկատեց, որ վերադարձի վերաբերյալ Քոչարյանի հարցադրումները բավականին կոռեկտ էին, ցանկության դեպքում Քոչարյանը կարող է վերադառնալ, բայց դրա իրական հիմքերը Հանրապետական պատգամավորը չի տեսնում:
Մինասյանը չբացառեց yerkir-ի թղթակցի` Քոչարյան-Սարգսյան համագործակցության վերաբերյալ կանխատեսումը, բայց շտապեց ավելացնել, որ նման բան կարող է լինել միայն ընտրություններից հետո: Համագործակցության ձեւաչափի մասին Հանրապետական պատգամավորը խոսել չցանկացավ:
Մինասյանը եւս մեկ անգամ ներկաներին հիշեցրեց, որ 2013թ.-ին կոալիցիան պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Yerkir.am-ի այն հարցին, թե համոզվա?ծ եք, որ դա կանեն նաեւ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ հատկապես ԲՀԿ-ն, Մինասյանը նշեց, որ համոզված է, այլ տարբերակ էլ չի լինի: