|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեւանի եւ Չինաստանի քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնման եւ փոխշահավետ ծրագրերի իրականացման խնդիրներ են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հունվարի 21-ի հանդիպմանը:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կողմերը հստակեցրել են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՉԺՀ քաղաքների հետ:
Շնորհավորելով Կ.Կարապետյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպանն ասել է. «Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Երեւանը կունենա բուռն զարգացում եւ է'լ ավելի կգեղեցկանա»: