Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի` լրագրողների նկատմամբ ագրեսիվ պահվածքին եւ լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութին, որում երեւում է, որ Մհեր Սեդրակյանը հայհոյում է լրագրողին, ասաց, որ ինքը հայհոյանք չի լսել: «Բայց քֆուր ա տվե՞: Ո՞վ ա լսե, ախր: Ես չեմ լսել: Ա\'յ մարդ, Մհերը կուլտուրական մարդ ա, մեկ-մեկ կարող ա փստցնի էլ, ոչինչ», - ասաց նա:
Լրագրողների հարցին, թե` չե՞ք միանա լրագրողների նկատմամբ բռնությունը դատապարտող ակցիային, Սարոյանը պատասխանեց. «Ո՞ւմը դատապարտեք, Մհերի՞ն: Բիձա մարդ ա ընգել ձեռներդ, կերե\'ք: Մեծ մարդ ա, ամբաղ-զամբաղ խոսացել ա, ոչինչ»: