|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը որոշակի շրջանների հանձնմամբ է հնարավոր, ասաց. «Ուրեմս, Ջեյմս Բոնդ չլինի, ով ուզում ա` լինի, Ղարաբաղի հարցը ոչ մեկ չի կարա լուծի, Ղարաբաղը մերն ա, ով ինչ ուզում ա, թող խոսա»:
Ըստ նրա` եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, նոր հնարավոր կլինի խոսել այդ մասին: «Ոչ մի գրող էլ չենք տա դրանց արևին»,- հավելեց Սարոյանը:
Դիտարկմանը, թե միջազգային հանրությունը, օրինակ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և այլն, կողմ են խնդրի կարգավորման այդ տարբերակին, պատգամավորը պատասխանեց. «Ասենք` հա խոսում են, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին ա: Հա, թող խոսան, որ խոսացին, ի՞նչ ա փոխվում»: