|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվել է Հանրապետական կուսակցության և ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի միջև հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Արմեն Սարգսյանը լրագրողների հարցերին չի պատասխանել: Հանդիպմանը ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում իր գոհունակությունն է հայտնել հանդիպման վերաբերյալ: Հարցին, թե ինչ կարծիք ունի թեկնածուի վերաբերյալ, Սեյրան Սարոյանը պատասխանել է. «Ա, լավ էլ մարդ ա, լավ էլ ընտրելու ենք»:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանին հարցեր ուղղե՞լ է, Սեյրան Սարոյանը հայտարարել է. «Ա, ի՞նչ հարցեր պետք ա տայի»:
Նշենք, որ քիչ անց կմեկնարկի Արմեն Սարգսյանի և ՀՅԴ միջև հանդիպումը: