Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է երեկ ԵԽ-ի ընդունած որոշմանը, համաձայն որի` դադարեցվել են Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները:
Ըստ Demokrathaber-ի՝ նա հերթական անգամ հայտարարել է, որ այդ որոշումն իրենց համար «ոչ մի արժեք չունի»:
«ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտ չեն, դրանք ակամայից ընթացող հարաբերություններ են: ԵՄ-ն պետք է որոշի՝ ապագայի տեսլականը Թուրքիայի հե՞տ, թե՞ առանց Թուրքիայի պետք է ձևավորի: Մի կողմից` ԵՄ-ն հայտարարում է, որ «անվտանգության առումով Թուրքիան անփոխարինելի է», մյուս կողմից էլ` ամբաղ-զամբաղ որոշումներ է կայացնում, ինչը հակասական է»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը: