Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Առողջություն չունի, կերաք կյանքը, աչքով տվիք, էնքան արիք մինչև սենց էղավ. լրագրողներին այսօր Ազգային ժողովում ասաց պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը:
Դիտարկմանը` վարչապետը հեռացնում է այն մարդկանց, ովքեր հասարակության մեջ դժգոհություններ են առաջացնում, ասաց. «Վարչապետ մարդ ա, ինչ ուզենա կանի, մթոմ բան ասիր»:
Դիտարկմանը` Սուրիկ Խաչատրյանը ասում էր, որ ինքը առողջ է և հրաժարական չի տա, պատգամավորն արձագանքեց. «Ձեր աչքից եղավ, էնքան կռռացիք, որ տենց եղավ»:
Նոր մարզպետի մասին էլ ասաց, որ չգիտի, թե ով է: «Ես հո Նաստրադամուսը չեմ, էդ արդեն Ալեքսանյանը կիմանա, չես իմանում` ո՞վ ա»: Խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին էր, ով այդ պահին ներկա էր:
Սուրիկ Խաչատրյանի գործունեությունը, ըստ Սարոյանի, լավն էր: «Իմ իմանալով` շատ լավ ա աշխատել: Հեսա թազա մարզպետը կգա, կերևա»,- ասաց նա` հավելելով`Սուրիկի Խաչատրյանը առողջություն չունի, էնքան կռռացիք…
«Հիմա Սուրիկ Խաչատրյանն էլ չկա, տեսնեմ` ի՞նչ եք անելու, ո՞ւմ մասին եք խոսալու: Էդ յութուբն էլ մնաց անտեր, ըհը, մարդ չկա, որ խոսաք, վսյո»,- ասաց Սեյրան Սարոյանը: