Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը մարտական ոգու պակաս չունի:
Նա նշեց, որ 800 հեկտար տարածքը որևէ լուրջ նշանակություն չունի: «Ոչ մի նշանակություն էլ չունեին այդ հողերը, դուք էլ լավ գիտեք, որ չունեն: Սաղդ էլ էդ դիրքերում եղել եք, պրոստը ստից ինձ եք հարցնում, գիտեք, որ կարևորություն չունեն: Դրա էղածն ի՞նչ ա է, ավելի լավ բաներ կան վերցնելու, մենք դեռ լիքը լավ հողեր ունենք՝ Գանձակը, Շահումյանը, մեր թառլան Գետաշենը»,- ասաց գեներալը:
Սարոյանը խոսեց նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին և, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նրա օգնության կարիքը կա Ղարաբաղում, նշեց. «Ամեն մարդ ինքը գիտի, թե որտեղ ա պետք, ես չպտի որոշեմ, թե Սամվել Բաբայանն էթա Ղարաբաղ, թե՝ չէ: Նորմալ տղա ա, ես իրա հետ մտերիմ չեմ եղել, որովհետև մենք միշտ տարբեր ուղղություններում էինք: Լյուբոյ տղա հիմա որ Ռուսաստանում ա, բարով գան, որովհետև սահման կա պահելու»:
Ի դեպ, Սարոյանը շրջանցեց Մանվել Գրիգորյանի և Վահան Բադասյանի փոխադարձ քննադատությունների մասին հարցը: «Էս ուրախ օրով ի՞նչ մուտիլովկա հարցեր եք տալիս»,- ասաց նա:
Գեներալը վրդովմունքով խոսեց այն մարդկանց մասին, ովքեր պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Արձագանքելով դիտարկմանը` հասարակությունը պնդում է, որ Հայաստանին հող հանձնող նախագահ պետք չէ, ասաց. «Ք... ա կերել էդ ասողը: Չի կարելի տենց բան ասել, ախր, Սերժ Սարգսյանը հող գրավող ա, հող տվող չի»:
Սարոյանը չբացառեց նաև, որ առաջիկայում հակառակորդը կարող է հերթական սադրիչ գործողություններին անցնել: «Նրանք էլ են պատրաստվում, մենք էլ ենք պատրաստվում, այս անգամ ավելի հետաքրքիր կլինի: Պրոստը 22 տարի խաղաղությունը որ եղավ` ամեն օր նույն զինվորը նույն տեղը կանգնած, չպատկերացրինք, որ կարա տենց բան լինի»,- ասաց նա: