Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ վերջին օրերին սահմանին տիրող լարվածությանը և ընդգծեց, որ հակառակորդից այլ բան ակնկալել չի էլ կարելի: «Բա թուրքից ի՞նչ եք սպասում»,- ասաց նա:
Խոսելով կառավարության կողմից ներկայացված` 1000 դրամներ հավաքելու` աղմուկ հանած նախագծին` Սարոյանը հորդորեց սպասել` մինչ նախագիծը քննարկվի խորհրդարանում: «Անպայման կխոսամ, կասեմ, սպասեք»,- ասաց նա:
Հարցին՝ գաղափարը ողջունո՞ւմ եք, Սարոյանը պատասխանեց. «Իհարկե, ինչն ազգային է, պետք է ողջունենք»:
Մյուս հարցին՝ հարուստներն էլ, աղքատներն էլ պետք է հազար դրա՞մ վճարեն, պատասխանեց. «Այ մարդ, է, նրանք էլ թող շատ տան, նրանք էլ: Հլը թող քննարկենք, հետո կերևա»: