կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 12:29
Հասարակություն

Երևի թուրքի արյուն կա մեջը. Սեյրան Սարոյանը՝ սահմանը հատած տղայի մասին

Երևի թուրքի արյուն կա մեջը. Սեյրան Սարոյանը՝ սահմանը հատած տղայի մասին

Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմն անցած հայ զինծառայողի եւ ադրբեջանցիների տարածած տեսանյութի մասին, ասաց. «Դե էրևում էր, էլի, որ սարքած էր: Դրանով ադրբեջանցիները փորձում են փնովեն մեր բանակը, էս քաղաքականությունն ա, էլի»:

 

Մեր հարցին, թե ի՞նչը պետք է ստիպեր զինվորին` դիմել այդ քայլին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Երևի թուրքի արյուն կա մեջը, ես ի՞նչ իմանամ»:

 

Գեներալ Մանվել Գրիգորյանը նույն հարցին այսպես պատասխանեց. «Մեկ-մեկ իմ խոսքի մեջ ասում եմ՝ սատանեք էլ են լինում, սա սատանա էր, սատանություն էր երևի մեջը մտել, ոչ նորմալ մարդու վարք էր»:

 

Հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում զինծառայության վերցրել անհավասարակշիռ մարդու, պատասխանեց. «Դե, կարող ա ընթացքում ա առաջացել իրա մոտ խնդիր, ի՞նչ իմանամ, կարող ա անձնական պրոբլեմներ ա ունեցել: Ամեն դեպքում հայ մարդ ա, պիտի փորձենք օգնենք: Ինքը ճիշտ չի դրսևորել իրան, բայց պիտի փորձենք օգնենք»: