Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ոչ թե ինքն է որևէ մեկին միանում, այլ իրեն են միանում: Այս դիտարկումը նա արեց այն հարցին ի պատասխան, թե կմիանա՞, արդյոք, լրագրողների կազմակերպած ստորագրահավաքին:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն ագրեսիվ վարքագիծ էր դրսևորել լրագրողների նկատմամբ և լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութում երևում է, որ նա հայհոյում է լրագրողներից մեկին:
«Չեմ հավատում, որ իմ գործընկերը լրագրողներին ինչ-որ վատ բան ասած լինի, երևի իր լեզուն լավ չեն հասկացել: Ես չեմ նայել տեսանյութը, հավատում եմ իմ գործընկերոջը և ընկերոջը: Չեմ կարծում` ինքը նման մասսայական տեղեր նման կերպ պահեր իրեն»,- ասաց Մովսիսյանը:
Հարցին`լրատվամիջոցնե՞րն են խաբում, պատասխանեց. «Էնքան ա եղել, ես բան չեմ ասել, իմ մասին գրել են: Ես ի՞նչ իմանամ` սարքե՞լ են, թե՞ փողոցի խոսակցություն ա, բերել են Ազգային ժողով են մտցրել: Իմ վրա էլ են սարքում, իմ ասածները նորմալ չեն գրել, ինչ պետք ա, էն են գրել: Կարող ա՝ փողոցում մեկին մի բան ասած լինի, կտրել են, տենց են սարքել»:
Դիտարկմանը, թե` Դուք էլ եք աչքի ընկել լրագրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքով, պատգամավորը պատասխանեց. «Դու ե՞րբ ես տեսել ես ոչ պատշաճ վերաբերմունք ունենամ լրագրողների նկատմամբ: Հարցեր եք տվել, պատասխանել եմ, կուլտուրական չեք տվել, կուլտուրական չեմ պատասխանել, լավ եք հարցրել, լավ եմ պատասխանել»: