Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ տարատեսակ հարցերին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասաց. «Դե թողեք` մի հատ սթրվի, իրա աթոռի տեղն էլ սկի չգիտի»:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր մանր գողությունների մասին, նա պատասխանեց. «Բոլորին, դուք էլ լավ գիտեք»: «Իսկ գողություն անողները չպե՞տք է պատժվեն» հարցին արձագանքեց. «Ընչի՞, ես հանրապետության դատախազն ե՞մ»:
Օլիգարխներին հարկային դաշտ բերելու հետ կապված էլ Սարոյանն ասաց. «Օլիգարխները նորմալ մարդիկ են: Հիմա արդեն էդ գողցած փողերը ոչ մեկի էլ պետք չի, հիմա սաղ ուզում են էդ փողերը դզեն, փչեն, որ կարենան օգտագործեն: Իսկ Կարեն Կարապետյանի համար նշանակություն չունի`օլիգարխը ով ա, ով չի: Խելոք, ընենց տեղը-տեղին կբերեն, փողերը կմուծեն, սաղ էլ… Չե՞ն մուծի… էն Սովետաշենի բերդն ինչի՞ համար ա` քո կարծիքով»: