Փոխարժեքներ
24 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջարկելու է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Առաջադրելու ենք ու պաշտպանենք Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ եք նման որոշում կայացրել, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանը քաղաքական գործիչ է, երկրորդ՝ կին. կան գենդերային խնդիրներ մեր երկրում: Նա սկզբունքային քաղաքական գործիչ է, գրագետ, ու մենք եկել ենք այս եզրահանգման»: