Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ԱԺ նիստում անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, նշեց, որ պատգամավորների մեծ մասը բացակայում է: «Չեմ հուզվում, երջանիկ էլ չե՞մ, որ բացակայում եք»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` այսօր արդիական է Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման հարցը: Բայց այսօրվա խորհրդարանի պատկերը, ըստ նրա, չի հուշում, որ Հայաստանը մրցունակ պետություն կարող է դառնալ: Նա հույս հայտնեց, որ ներկայացվող օրինագիծը պետք է արժանանա հավանության բոլոր պատգամավորների կողմից:
Պատգամավորը համոզված է, որ Հայաստանը պարտավոր է թիկունք կանգնել Արցախի Հանրապետությանը` ճանաչելով նրա անկախությունը: Անդրադառնալով այն փաստարկին, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ կսկսվեն ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից, նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը Ադրբեջանի հետ չունի խաղաղության պայմանագիր, բայց ունի զինադադարի պայմանագիր, այնպես որ, ըստ պատգամավորի, Ադրբեջանը կսկսի ռազմական գործողություններ այն պահին, երբ պատրաստ լինի: «Արցախի Հանրապետությունը պետք է լինի առանձին բանակցային կողմ բանակցություններում: Մեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից»,- ասաց Զարուհի Փաստանջյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հարց ուղղեց Զարուհի Փոստանջյանին, թե նա հանդիպումներ ունեցե՞լ է արցախցիների հետ. «Կա գաղտնի՞ք, ո՞րն է էս ամեն ինչի իմաստը, որ բարձրաձայնում եք կրկին»:
Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ մարտահրավերներն են պարտադրում անել քայլեր, որոնք բխում են արցախցիների շահերից: Նա նշեց, որ հանդիպել է արցախցիների հետ, ովքեր հայտնել են իրենց կարծիքը դեկտեմբերի 10-ին` անկախության հանրաքվեով, ուստի ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը: Պատգամավորը հայտարարեց, որ կասկածում է ՀՀ իշխանությունների ցանկությանը, թե կանեն ամեն ինչ Արցախի հարցի լուծման համար:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ եթե Զարուհի Փոստանջյանը չներկայացնի նոր փաստարկներ, թե ինչո՞ւ է կրկին բարձրացնում այս հարցը, ուրեմն կասկածների տեղիք կտա. տպավորություն է, որ Զարուհի Փոստանջյանը ուզում է աշխարհին ցույց տալ, թե ՀՀ-ն չի ուզում ճանաչել Արցախի անկախությունը: