Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն 4-րդ տարին է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։
Արմեն Գրիգորյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ 2020 թվականին նա գնել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
2023 թվականին գնել է Toyota մակնիշի մեքենա 11 մլն 500 հազար դրամ արժեքով։
Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 8 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները՝ 28 մլն 522 հազար դրամ, որից 22 մլն 991 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 5 մլն 530 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Ըստ հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 338 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ Գրիգորյանը ստացել է եկամտահարկի վերադարձ։
Նա վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 422 հազար դրամ։
ԱԽ քարտուղարը ՔՊ կուսակցության անդամ է»։