Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Փորձագիտականմիջավայրում ենթադրվում էր՝ Անկարայում զգուշավոր վերաբերմունք կա ռուս-սիրիական բարձր մակարդակի շփումների նկատմամբ՝ Սիրիայում Թուրքիայի դիրքերի ամրապնդման խորապատկերին: Այդ գործընթացի արտացոլումն է դարձել արաբական հանրապետոթյան տարածքում երեք ռազմաբազա ստեղծելու Անկարայի մտադրության մասին լուրը։ Այդ ջանքերը զուգահեռ են ընթանում մերձավորարեւելյան տարածաշրջանից Ռուսստանին դուրս մղելուն ուղղված այլ, ոչ պակաս ուշագրավ միտումների հետ։ Հուլիսի կեսերին հայտնի դարձավ՝ Անկարայի եւ Դամասկոսի իշխանություններն ակտիվացրել են ռազմական համաձայնագրերի վրա աշխատանքը: Սիրիական եւ թուրքական ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ երկրները մտադիր են օգոստոսի վերջին հայտարարել անվտանգության եւ ռազմական համագործակցության ոլորտում համաձայնագրերի կնքման մասին: Մասնավորապես, ըստ աղբյուրների, համաձայնագիրը նախատեսում է թուրքական երեք ռազմաբազաների ստեղծում Սիրիայում՝ Պալմիրայում, Հոմսում (Т-4), Հալեպում (Միննագ): Ավելին, բանակցությունները շարունակվում են նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ Դեյր Էզ Զոր նահանգում ռազմակայանի շուրջ։ Ըստ առկա տվյալների՝ համաձայնագրի նախագիծը ներառում է «սիրիական նոր բանակի» համար ուսումնական բազաների ստեղծում, ռադիոտեղորոշիչ եւ ՀՕՊ համակարգերի ծավլում, ինչպես նաեւ ուսումնական ծրագրերում ԱԹՍ-ների ներդրում: Կողմերը նախատեսում են հրապարակել ռազմական համաձայնագիրը՝ պաշտոնապես չհայտարարելով բազաների մասին։
Վերոնշյալ տեղեկատվությունը միանգամայն ներդաշնակորեն տեղավորվում է էրդողանի եւ ահմեդ աշ-շարայի կառավարությունների մերձեցման ընդհանուր դինամիկայի մեջ, որը հայտնի է նաեւ որպես մուհամեդ ալ-ջուլիանի։ Պատահական չէ, որ թուրքական ռազմական գերատեսչությունում մի քանի շաբաթ առաջ հայտնել են «անվտանգության ապահովման» ոլորտում Անկարայի կողմից Դամասկոսի կողմից օգնություն խնդրելու մասին։ Ֆորմալ առումով խոսքն այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի մասին է, աակայն եթե մի կողմ դնենք հիմնավորված սարկազմը, որ «ահաբեկիչները» որոշել են պայքարել «ահաբեկիչների» դեմ, ապա պետք է նշել հետեւյալը։ Դատելով թուրքական պետության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ընդհանուր տոնայնությունից՝ այս քայլերը մի կողմից ներկայացվում են որպես քայլ դեպի թուրք-սիրիական համագործակցության նոր փուլ, իսկ մյուս կողմից՝ վերոնշյալ հարցումն արվել է հյուսիսից «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վրա ուժեղացող ճնշման եւ Սիրիայի հարավային շրջաններին Իսրայելի շարունակական հարվածների խորապատկերին՝ փորձելով խափանել արմատական իսլամիստական խմբավորումների զինյալների եւ քոչվոր բեդուինյան ցեղերի կողմից «դրուզական հարցի» վերջնական լուծումը։ Ավելի վաղ Իսրայելի ՌՕՈՒ-ն զանգվածային հրթիռային հարվածներով շարքից հանել էր ռազմական օբյեկտների եւ սպառազինության համակարգերի զգալի մասը, որոնք «նոր» Սիրիային էին հասել «Ասադի ռեժիմի» նախկին բանակից:
Այսպիսով, Թուրքիան փորձում է ամրապնդել տարածաշրջանում անվտանգության առանցքային երաշխավորի կարգավիճակը, իսկ Դամասկոսի անվանական իշխանությունները փաստացի ստորագրում են իրենց կենսական խնդիրները առանց թուրքական մասնակցության լուծելու սեփական անկարողությունը։ Կայուն տպավորություն է ստեղծվում, որ Անկարայի պնդումները «Մերձավոր Արեւելքի անվտանգության նոր ճարտարապետության» մասին, որտեղ Բարձր Դռան ժառանգները կներկայանան որպես ուժի գրավիչ կենտրոն, հետեւողականորեն եւ համակարգված կերպով կյանքի կկոչվեն։ Վերջին օրերին միջազգային հանրությունը նկատում է երկու երկրների քաղաքական երկխոսության նկատելի ակտիվացում։ Այսպես, օգոստոսի 7-ին MIT հետախուզության նախկին ղեկավար, Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոս կատարած հերթական այցի շրջանակներում հանդիպել է Սիրիայի ժամանակավոր «նախագահին»։ Սա եկրների միջեւ արդեն երրորդ բարձր մակարդակի հանդիպումն է վերջին ութ ամիսների ընթացքում Սիրիայում զինյալների իշխանության գալուց ի վեր: Կառավարամետ Sabah-ը հստակեցնում է՝ բանակցություններում քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացումը որոշակի դադարից հետո, որը լցված է Դամասկոսի դե ֆակտո իշխանությունների ակտիվ արտաքին քաաքական շփումներով այլ ազիմուտների վերաբերյալ: Առանձին քննարկվել են արաբական երկրի վերականգնման, նրա տարածքային ամբողջականության ապահովման, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպությունների՝ PKK-ի եւ ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցության հարցերը։
Ըստ երեւույթին, զրուցակիցները չեն շրջանցել նաեւ Նեթանյահուի ռեժիմի գործողությունները, որոնք, զրուցակցների կարծիքով, սպառնալիք են ներկայացնում ինչպես Սիրիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը (ճիշտ է, իսրայելցիների հասցեին կոշտ արտահայտությունները չեն խանգարում Կասպից ծովի ափերին նրանց հետ տեխնիկական բանակցություններին): Այսպես թե այնպես, Քիլիսից հարավ ավելի շատ հնարավորություններ ստանալու համար Անկարան ստիպված կլինի արեւմտյան Երուսաղեմի հետ պայմանավորվել ազդեցության ոլորտների սահմանազատման շուրջ։ Հակառակ դեպքում, հազիվ թե ՑԱԽԱԼ-ում անմասն մնան՝ հետեւելով սիրիական իշխանությունների եւ նրանց հետ ասոցացվող խմբավորումների ռազմական հզորացմանը՝
«ավագ թուրք եղբոր» հովանու ներքո։
Վերջին ամիսներին եւ շաբաթներին Թուրքիայի եւ Սիրիայից մնացածի համագործկցության դինամիկան հազիվ թե լիովին համատեղելի է մերձավորարեւելյան բեմում Ռուսաստանի՝ որպես կարեւոր դերակատարի շահերի ապահովման հետ։ Չնայած Կրեմլում վերջերս կայացած հանդիպումներին եւ դրանց արդյունքներով արտահայտված զգուշավոր լավատեսությանը՝ հազիվ թե այդ երկրի հետ հնարավոր համագրծակցության շրջանակն ու պարամետրերն այդքան լայն լինեն։ Հիշեցնենք, որ ի տարբերություն «թալիբան» շարժման, 2024 ի դեկտեմբերին Դամասկոսը եւ Սիրիայի տարածքի հիմնական մասը արագորեն գրաված հայաթ փահրիր աշ շամ խմբավորումը, որի առաջնորդը դարձել է «ժամանակավոր նախագահ», ամենեւին էլ չի հանվել ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։
Ըստ Alma կենտրոնի վերջերս կատարված ուսումնասիրության՝ Սիրիայի «նոր» բանակի առնվազն 22 բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, շտաբի պետը, ռազմաօդային ուժերի հրամանատարը եւ ստորաբաժանումների հրամանատարները, որոնց զորքերը Սուվեյդայում մասնակցել են դրուզների դեմ մարտերին, ունեն ջիհադական անցյալ: ԻՊ խմբավորումը վերականգում է իր կառույցները նախկին Սիրիայում եւ փորձում է վերածնվել՝ ուժեղացնելով հարձակումները արեւելյան հյուսիսային տարածքներում, պնդում են Պենտագոնի վերջին զեկույցի հեղինակները՝ քննադատելով «ջուլանիի առաջադեմ ջիհադական կառավարոթյանը», որը չի վերահսկում իրավիճակը երկրում, այն դեպքում, երբ հանրապետական գվարդիան ղեկավարում է Հորդանանը, իսկ Դամասկոսի «դիվիզիան»՝ թուրք վարձկան, ոմն աբու շաքիրը, որը պատասխանատու է մի շարք ռազմական հանցագործությունների համար:
Նման բարդ իրավիճակում, մեղմ ասած, միամտություն է հուսալ, որ Զաեւֆրատի քրդական զինված կազմավորումները կամավոր «ինտեգրվելու» են «նոր սիրիական բանակին», այն էլ անհատական կարգով զինաթափվելու դեպքում, որքան էլ դրան համոզեն ու սպառնան Ֆիդանը, Սիրիայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչը, Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը եւ նրնց նմանները։ Հուլիսի 25-ին Փարիզում Բարաքի ջանքերով նախատեսված աշ իբանիի հանդիպումը Մազլում Քոբանիի հետ Դամասկոսից չեղարկվել է բառացիորեն վերջին պահին՝ Մանբիջի շրջանում եւ Տիշրին ամբարտակի մոտ քրդերի եւ կառավարամետ զինյալների միջեւ հերթական բախումների ֆոնին: Խորամանկ գործարարը օգոստոսի 6-ին Դամասկոսում հանդիպել է աշ-շարաայի հետ՝ «ժամանակավոր կառավարության» եւ Էրդողանի հետ սերտորեն կապված երկու խոշոր թուրք կապալառուների, ամերիկյան Power International-ի եւ Քաթարի էներգետիկ հոլդինգի UCC-ի միջեւ բազմամիլիարդանոց գործարքի արարողության ժամանակ՝ Սիրիայի էներգետիկ արդյունաբերությունը վերականգնելու համար:
Մինչդեռ Հմեյմիմում եւ Տարտուսում ռուսական ռազմակայանների ճակատագիրը նախկինի պես ծածկված է անորոշության մշուշով, եւ խոսքը միայն այդ օբյեկտների պարբերաբար ֆիքսվող գնդակոծությունների մասին չէ։ Թուրքական կողմը չի թաքցնում արաբական երկրում ռուսական ներկայությունը վաղ թե ուշ նվազագույնի հասցնելու իր մտադրությունը։
Յուրի Կուզնեցով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի