Փոխարժեքներ
22 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Ինչպե՞ս ամեն դպրոցի շինարարությունը թանկացավ 1 մլն դոլարով, շատ են արդյո՞ք Վրաստանի համեմատ մեր կառուցած ճանապարհները, ամեն մեկիս ընտանիքի վրա ՔՊ-ն 7 տարում վերցրել է 10.000 դոլար պարտք»,- այս և այլ հարցերի է անդրադարձել ֆեյսբուքյան տեսաուղերձով «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Մինչև 2024 թվականը ամեն ինչ լավ էր ընթանում՝ պետությունը վարկեր էր ներգրավում և դպրոցներ կառուցում։ Հետո հայտնվեց մեր երկրի ղեկավարը, և 2024 թվականի սկզբին որոշեց այցելել դպրոցներ։ Տեղի ունեցավ «կախիչ» օպերացիան։ Ստուգեց դպրոցի կախիչները, խիստ նկատողություն տվեց աշխատակիցներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին հեռացրեց աշխատանքից։ Այդ շոուից հետո մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով։ Նախագծերի մեջ որևէ տարբերություն չկա, ուղղակի երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել՝ ասել է, եթե թերություններ լինեն աշխատանքներում, միջամտելու են ուժայինները։ Գործարարաներն արձագանքելու մի ձև ունեն, նրանք վերանայում են գները։ Ինչքան պետությունը խստացնում է ճնշումը գործարարների վրա, այդքան գործարարը բարձրացնում է գները՝ իր ռիսկի հաշվարկով։Այդ օրվանից առ այսօր 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել, և ստեղծված իրավիճակի պատճառով պետությունն այդ դպրոցների կառուցման ընթացքում 120 մլն դոլարի կորուստ է ունեցել»,- նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։