Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Համաձայնագիրը ստորագրվել է Անկարայի եւ Աբու Դաբիի միջեւ հարաբերությունների լուրջ բարելավման խորապատկերին։ Դիվանագիտական հարաբերությունները, որոնք գրեթե տասը տարի լարված են մնացել տարածաշրջանային քաղաքական մրցակցության եւ այնպիսի հակամարտւթյուններում, ինչպիսիք են Լիբիայում եւ Եգիպտոսում, ամենացածր կետին են հասել 2016ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, երբ Անկարան ԱՄԷ-ին մեղադրեց հակակառավարական խմբավորումներին աջակցելու մեջ: Հարաբերությունների վերականգնմանն ուղղված ջանքերը սկսել են թափ հավաքել 2021ի վերջին՝ նշանավորվելով բարձր մակարդակի այցելություններով, որին հաջորդել է տնտեսական համագործակցության եւ պաշտպանական երկխոսության ընդլայնւմը։ Հարաբերությունների կարգավորման գործում մեծ դեր է խաղացել Էրդողանի ժամանակավոր մեկուսացումը իսլամական աշխարհում։ Գրեթե բոլոր արաբական միապետությունների (եւ ոչ միայն) հետ կոնֆլիկտների պատճառով Թուրքիայի իմիջին հասցված վնասը դուրս եկավ Էրդողանի անձնական շահերի շրջանակներից՝ միեւնույն ժամանակ Թուրքիայում տնտեսական աստիճանական անկումը եւ օտարերկրյա կապիտալի աճող պահանջարկը ստիպեցին փոխել մոտեցումները։Էրդողանի եւ ԱՄԷ նախագահի փոխայցելություններն էլ ավելի ամրապնդեցին հարաբերությւնների կարգավորման գործընթացը:
2022 թ-ին Էմիրությունները խոստացել են 10 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայում՝ ներառյալ պաշտպանական արդյունաբերությունը, ավիացիան եւ տեխնոլոգիաները։ Թուրքական պաշտպանական կապալառուները, հատկապես նրանք, ովքեր զբաղվում են անօդաչու ավիացիոն համակարգերով, գրավել են Պարսից ծոցի երկրների ուշադրությունը, որոնք ձգտում են ընդլայնել սեփական ռազմական ներուժը եւ նվազեցնել կախվածությունը ավանդական մատակարարներից: Համաձայնագիրը չի նշում կոնկրետ համակարգեր, սակայն այն իրավական հիմք է ապահովում զգայուն հարթակների ոլորտում անվտանգ համագործակցության ընդլայնման համար: Թուրքական ընկերությունները, ինչպիսիք են Baykar-ը, որը պատկանում է Էրդողանի փեսային եւ հայտնի է իր Bayraktar TB2 անօդաչու սարքերով, ինչպես նաեւ պետական Aselsan-ը եւ TAI-ն, արդեն հաստատվել են որպես առանցքային խաղացողներ միջազգային պաշտպանական շուկաներում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում:
Չնայած քննարկվող համաձայնագիրը ուղղակիորեն չի տարածվում վաճառքի վրա՝ յան սահմանում է ապագա արդյունաբերական գործընկերության հիմնական պայմանները՝ ներառյալ համատեղ զարգացման նախագծերը, տեխնիկական աջակցության եւ տեխնոլոգիաների փոխանցման ծրագրերը, որոնք կապված են գաղտնի նյութերի կամ երկակի նշանակության համակարգերի հետ:Փաստաթղթի տեքստում քննարկվում են նաեւ մտավոր սեփականության իրավունքների եւ տվյալների պաշտպանության հարցերը անդրսահմանային համագործակցության ժամանակ:Արտոնագրված տեխնոլոգիաների կամ տեխնիկայի հետ կապված գաղտնի պայմանագրերը ենթակա են փոխադարձ իրավական ճանաչման, եւ անձնական տվյալների օգտագործումը, ինչպիսիք են այցելուների տեղեկատվությունը կամ կապալառուների հավտարմագրերը, պետք է համապատասխանեն տվյալների պաշտպանության ազգային կանոնաարգերին: Ակնկալվում է՝ Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ նորացված իրավական բազան կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը, կապահովի տեխնիկական բնութագրերի անվտանգ փոխանակում եւ կբարձրացնի պաշտպանական արտադրանքի առեւտրի մակարդակը:Կողմերը արդիականացում են իրականացնում այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են հակաօդային պաշտպանությունը, ռազմածովային հարթակների եւ կիբերպատերազմական համակարգերի արտադրությունը, որտեղ չափազանց կարեւոր են տեղեկատվության գաղտնիությունը եւ նորմատիվային պահանջներին համապատասխանությունը:
Համաձայնագիրն արտացոլում է Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ աճող պաշտպանական համագործակցությունը: 2022 թ-ին Էմիրությունների պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների այցի ընթացքում երկու փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության եւ ԱՄԷ-ի Պաշտպանական գնումների Tawazun վարչության միջեւ։ Թուրքիայի պաշտպանության նախարարը Ստամբուլում անցկացվող Saha Expo պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարին: Հանդիպման արդյունքում ստորագրվել է ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր: 2019 թ-ին հիմնադրված Edge Group-ը՝ ԱՄԷ-ի պաշտպանական խոշորագույն հոլդինգներից մեկը, հետաքրքրություն է հայտնել համագործակցել թուրքական ընկերությունների հետ՝ պաշտպանական կապերը դիվերսիֆիկացնելու եւ ներքին կարողությունները զարգացնելու Աբու Դաբիի ջանքերի շրջանակներում:
Այլ փաստաթղթերի թվում է զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտում ներդրումային համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիրը։Մյուս հուշագրերը նվիրված են դեղագործական, արդյունաբերական եւ արտադրական, ինչպես նաեւ պարենի եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցութայն ամրապնդմանը: Թուրքիայի փոխարտգործնախարար Նուխ Յըլմազը եւ ԱՄԷ պետնախարար Խալիֆա Շահին Ալ Մարարը համատեղ հյուպատոսական կոմիտե ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել: Երկու երկրների արդյունաբերության նախարարներմերը ստորագրել են բեւեռային հետազոտությունների ոլորտում համագործակցության հուշագիր:
Հ. Գ. վերջին ամիսներին ԱՄԷ-ի բանկերը սկսել են ՌԴ-ից ընկերությունների «մաքրում», որոնց թիվը երկրում գերազանցել է 4 հազարը, ինչպես նաեւ խստացրել են վճարումների նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով իրավաբաններին եւ խորհրդատվական ընկերություններին: Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ԱՄԷ-ում ռուսական ընկերությունների մինչեւ մեկ երրորդը բախվել է ստուգումների, գործարքների սահմանափակումների կամ հաշիվների ուղղակի փակման հետ, ինչը տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, երբ հաճախորդը «չի պատասխանել զանգին բանկից կամ նամակ չի ուղարկել ճիշտ նշված ժամին»: Միեւնույն ժամանակ, բանկերը խիստ պահանջներ են ներկայացնում՝ երբեմն օրվա ընթացքում տրամադրել եւ վավերացնել մինչեւ 20 փաստաթուղթ։ ԱՄԷ-ում ձգտում են բացահայտել հաճախորդներին, որոնց գործունեությունը թույլ է կապված երկրի հետ կամ ընդհանրապես կապ չունի նրա հետ։ Նույնիսկ «իրական» բիզնեսը «լիովին լեգիտիմ գործունեությմբ եւ ծավալի առումով բավականին նշանակալի շրջանառություններով» խնդիրներ է ունենում», - ասում է Pen & Paper-ի գործընկեր Ստանիսլավ Դանիլովը: Բացի այդ, ասում են իրավաբանները, բանկերը հետեւում են պատժամիջոցների պահպանմանը. հաշիվները փակվում են ոչ միայն ենթաօրենսդրական ընկերություններին, այլեւ նրանց, ովքեր աշխատում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Բրիտանիայի «սեւ ցուցակներում» ընդգրկված կոնտրագենտների հետ։
Ստանիսլավ Կոտյոլկին
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի