Փոխարժեքներ
14 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
«2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս առկա չէ Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը»: Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հիշեցման կարգով՝ հունիսի 18-ի կալանքի որոշման դեմ ներկայացվել էր բողոք անմիջապես հաջորդ օրը: 2025 թվականի հունիսի 20-ին արդեն իսկ առկա էր մակագրման տվյալը հանրահայտ դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Այսինքն 24 ժամվա ընթացքում տեղի էր ունեցել մակագրումը: Տվյալ դեպքում նույն մոտեցումը չի պահպանվել, չնայած Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է: Կալանքը 60 օրից ավելի է կիրառված է բացառապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար: Ի դեպ սա հերթական տվյալն է այս գործով ապօրինությունների և քաղաքական հետապնդման փաստի:
Եկեք չբացառենք, որ հնարավոր է նաև Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Արմեն Դանիելյանը հենց այս պահին դիտարկվում է որպես Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարան տեղափոխման ենթակա հավանական դատավորի թեկնածու, քանի որ բողոքը պետք է քննության առնվի հենց Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարանի կողմից»,-գրել է փաստաբանը։