Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նշել է, որ այսօր առավել քան կարեւոր է Արցախի Հանրապետության ճանաչումը, որովհետեւ մեր արտաքին քաղաքականության ոլորտի գործողությունները մեծամասամբ պայմանավորված են մեր երկրորդ պետության հետ, եւ որ հատկապես այս հարցը արդիական է դարձել սեպտեմբերի երեքի իրադարձություններից հետո, երբ հայտարարվեց, որ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը:
Ըստ Փոստանջյանի` ԱԺ-ի խնդիրն է ձեռնամուխ լինել եւ պատրաստակամություն եւ պատվարություն վերցնել` ճանաչելով ԼՂՀ անկախությունը:
« Հիմա կան Մաքսային միության վերաբերյալ քննարկումներ, բայց այդ փաստաթղթերում առկա դրույթները դեռեւս մատչելի չեն հայ հանրությանը, եւ տվյալ պարագայում մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք: Դիմում եմ ձեզանից յուրաքանչյուրին` որպես պատգամավոր, որ կողմնորոշվեք ձեր անկախ որոշմամբ, այլ ոչ թե` կուսակցական շահերով»,- ասել է Փոստանջյանը:
Վերջինիս հեգնելով` հարց է տվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը. «Այս պատմական օրը ես կուզեմ ձեզ հարց տալ առաջինը. ո՞րն է լինելու այս որոշման հետեւանքը»: Փոստանջյանը վստահեցրել է, որ առաջարկը բխում է մեր երկրի շահերից, քանի որ եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը,Արցախը կդառնա բանակցային կողմ: ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն էլ հայտարարեց, որ նրան «բարոյական իրավունք չի տրվել գալ եւ նախագիծը ներկայացնել, մասնավորապես, նրա պահվածքից հետո»:
Պատգամավորը հիշել է ԵԽԽՎ-ում Փոստանջյանի հայտնի հարցը ու ասել, որ չի պատրաստվում մնալ նիստին եւ փորձել է հեռանալ:
Նիստին ներկա պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է հետաձգել այս նախագծի քննարկումը: