Փոխարժեքներ
22 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Հայտնում են ՆԳՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներում, Ոսկեպար, Աչաջուր, Կոթի գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, Դսեղ, Լորուտ և Թեղուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։