կարևոր
1441 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-23 13:18
Քաղաքական

Հանուն Հռչակագրի իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ. այն գաղափար էր, որ չդարձավ գաղափարախոսության հիմք. «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար

Հանուն Հռչակագրի իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ. այն գաղափար էր, որ չդարձավ գաղափարախոսության հիմք. «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար

35 տարի առաջ 1990թ․ օգոստոսի 23-ին համազգային կոնսենսուսի արդյունքում Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունեց Անկախության Հռչակագիրը՝փաստաթուղթ,որը իր շուրջը համախմբեց բոլոր քաղաքական ուժերին,իսկ հայ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով այն ամրագրեց 1991թ․ սեպտեմբերի 21-ին։Գիտակցելով և կարևորելով Հռչակագրի հիմնարարությունը այն դրվեց Մայր օրենքի՝ սահմանադրության հիմքում,որը նույնպես համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց 1995թ․-ին։Չնայած սահմանադրությունը ևս երկու անգամ փոփոխվեց,սակայն Հռչակագիրը մնաց սահմանադրության հիմքում որպես անփոփոխ դրույթ մինչև այժմ․․․։ Գրում է «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Հանուն Հռչակագրի և նրանում ամրագրված դրույթների իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ,այն գաղափար էր, բայց ցավոք չդարձավ գաղափարախոսության հիմք․․․հանուն գաղափարի զոհվեցին հայոց քաջորդիները,խոնարհումս նրանց հիշատակին,փառք նահատակաց։

Հասկանալի է,որ ոչ բոլոր քաղաքական ուժերը կշնորհավորեն այս օրը, գուցե ոչ սեփական նախաձեռնությամբ․․․

Շնորհավոր Հայոց Հռչակագիր»։