|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է օգոստոսի 23-ին ժամը 6։00-ից։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
«Օգոստոսի 23-ին ժամը 06։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։