կարևոր
1084 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-23 10:27
Քաղաքական

Ով կլինի հաջորդ ԱԺ նախագահը, ՔՊ-ում մրցապայքար է․ «Հրապարակ»

Ով կլինի հաջորդ ԱԺ նախագահը, ՔՊ-ում մրցապայքար է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Մինչ ընդդիմադիր դաշտում ամառային արձակուրդներն են վայելում, իշխանական ճամբարում բուռն մրցապայքար է՝ հաջորդ ժամկետում բարձր պաշտոնների համար։

Ասում են, որ հատկապես ԱԺ նախագահի պաշտոնի համար ՔՊ վերնախավում բազում հավակնորդներ կան՝ Ալեն Սիմոնյանից սկսած, Արայիկ Հարությունյանով, Հայկ Կոնջորյանով եւ Ռուբեն Ռուբինյանով վերջացրած։

Սակայն, իշխանական աղբյուրների կարծիքով, Փաշինյանը հաջորդ ժամկետին որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում էլ կին նշանակել, ինչպես մի շարք բարձր պաշտոններում՝ գլխավոր դատախազ, արդարադատության, ՆԳ նախարարներ, հակահետախուզության պետ, ՄԻՊ եւ այլն, թե ում է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, դեռ հայտնի չէ։

Կանանց գերապատվություն տալով, ասում են՝ Փաշինյանը մի քանի հարց է լուծում, նախ՝ իրեն ապահով է զգում, երբ առանցքային պաշտոններում կանայք են, որոնք ավելի հնազանդ են ու ենթարկվող իրեն, բացի այդ՝ փորձում է ցույց տալ, թե արեւմտյան արժեհամակարգի կրող է եւ գենդերային խտրություն չի դնում։