Զարուհի Փոստանջյանին ոչ մի կերպ չի հաջողվում հասնել Ազատության հրապարակ
Այս պահին 7-8 ակտիվիստներ` Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, Բուզանդի փողոցից փորձում են շարժվել դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ ոստիկանները փակել են ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ճանապարհը: Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ Փոստանջյանը, ակտիվիստների ուղեկցությամբ, փորձեց առաջանալ Աբովյան փողոցով, սակայն ոստիկանները նշեցին, որ կճշտեն և կասեն` թույլատրվո՞ւմ է, թե՞ ոչ: Մոտ 30 րոպե ճշտելուց հետո ոստիկանները հորդորեցին պատգամավորին` զանգահարել ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: Քիչ առաջ Փոստանջյանը խոսեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով նշեց, որ նրանց տեղաշարժվելու մասին որոշման մասին կհայտնի մի փոքր ուշ: Այժմ ակտիվիստների` 7 հոգանոց խմբին շուրջ 16 ոստիկան է շրջափակել: