Փոխարժեքներ
22 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Եվրամիությունը կարող է օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու ցանկությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Այսպիսի եզրակացության է եկել բրիտանական The Economist թերթը։
Ըստ նյութի հեղինակների, եվրոպացի առաջնորդները պետք է հրապարակայնորեն հայտարարեն Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Թրամփի թեկնածությանն աջակցելու մասին և մրցանակաբաշխության կոմիտե ուղարկեն նամակներ՝ ամերիկացի առաջնորդին մրցանակի հնարավոր շնորհումը հավանության արժանացնելու վերաբերյալ։ Թերթն ընդգծում է, որ թեև նման առաջադրումներն արժեք չունեն, քանի որ ավելի քան 100 հազար գիտնականներ, պրոֆեսորներ և այլ մարդիկ կարող են քննարկման ներկայացնել գրեթե ցանկացած թեկնածություն, սակայն Եվրոպայի կողմից Թրամփին ցուցաբերվող աջակցությունը կարող է նրան դրդել ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։
Նշվում է, որ ԵՄ-ն գործնականում դժվար թե կարողանա ազդել կոմիտեի վրա, քանի որ որոշումը կայացնում են քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հինգ նորվեգացի պաշտոնյաներ։
Օգոստոսի 15-ին NBC հեռուստաընկերությունը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Թրամփը շատ է ուզում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց չի կարծում, որ դա իրեն կհաջողվի։