Փոխարժեքներ
22 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ շոկային նշանակման մասին հայտարարեց. Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ստիպված է գնացել այս քայլին, քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 10-ից ավելի մարդկանց են դիտարկել ու առաջարկել մարզպետի պաշտոնում, սակայն նշանակում չի արվել:
Դեռեւս հուլիսին Արեն Մկրտչյանին հրավիրել են ՔՊ վարչություն, հարցեր ուղղել՝ որպես Լոռու մարզպետի թեկնածուի, եւ թիմակիցները հասկացել են, որ նա «չի ձգի» այդ պաշտոնին:
Բայց քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել այդ պաշտոնում որեւէ մեկին գտնել, Փաշինյանը միայնակ որոշում է կայացրել Արեն Մկրտչյանին մարզպետ նշանակել:
Մկրտչյանն էլ, որ հարազատ Ալավերդիում խայտառակ պարտություն կրեց՝ չընտրվելով քաղաքապետ, վերջին ժամանակներս ամեն բան անում էր Փաշինյանին ապացուցելու իր հավատարմությունը` անդադար քննադատելով ընդդիմադիրներին:
Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվեց ինչից հետո ՔՊ-ում կադր չէին գտնում»։