|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են շաբաթ գիշերը ՄիԳ-29 կործանիչի վթարի ենթարկման մասին, որի հետևանքով օդաչուն զոհվել է: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«2025 թվականի օգոստոսի 23-ի գիշերը, մարտական առաջադրանքը կատարելուց հետո, ՄիԳ-29 կործանիչի օդաչու Բոնդար Սերգեյ Վիկտորովիչը, ծնված 1979 թվականին, մահացել է վայրէջքի ժամանակ», - ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հավելել են, որ վթարի հանգամանքներն ու պատճառները քննվում են։