|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրին և Թեհրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարն ու նրա ռուս գործընկերը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրավունք չունեն փորձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համոզել վերականգնել Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները։
Նշվում է, որ երկու բարձրաստիճան դիվանագետներն անդրադարձել են եռյակի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արգելքները վերականգնելու աճող ջանքերին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ժամկետի լրանալու նախօրեին։