կարևոր
1567 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-22 11:30
Քաղաքական

Ադրբեջանը հայտարարել է, որ իրենց դեմ «սադրանքի գնացողները կրկին կզղջան». սա անթաքույց սպառնալիք է ՀՀ-ին, ինչպես նաև թափանցիկ ակնարկ է արել ՌԴ-ի հասցեին․ իրանագետ

Ադրբեջանը հայտարարել է, որ իրենց դեմ «սադրանքի գնացողները կրկին կզղջան». սա անթաքույց սպառնալիք է ՀՀ-ին, ինչպես նաև թափանցիկ ակնարկ է արել ՌԴ-ի հասցեին․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնազավթման մեջ գտնվող Արցախի Քարվաճառում, երեկ այդ վարչախմբի պարագլուխը խոսելով արհեստածին Ադրբեջանի ռազմական կարողությունների ավելացման մասին, ոչ միայն հայտարարել է, որ իրենց դեմ «սադրանքի գնացողները կրկին կզղջան», ինչը դատելով «կրկին», բառից անթաքույց սպառնալիք է Հայաստանին, այլ նաև առանց երկրի անուն նշելու, թափանցիկ ակնարկ է արել Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ 2020-23թթ. ընթացքում ոչնչացված կամ ռազմավար վերցված 5-6 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինությունը Հայաստանին էր տրամադրվել անվճար՝ «բռնազավթումը» շարունակելու և «ադրբեջանցիների վերադարձը» թույլ չտալու նպատակով։ 

Ակնհայտ է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր Ուկրաինայի տարածքում ադրբեջանական տարբեր մակարդակների ներգրավվածությամբ նավթագազային ենթակառուցվածքներին և դրան զուգահեռ՝ Ռուսաստանի ներսում, այսպես կոչված, «ադրբեջանական սփյուռքին» հասցվող ռազմավարական նշանակության ռուսական ցավոտ հարվածների ֆոնին, Բաքվի բռնապետը թեկուզ փոքր-ինչ վախվորած, սակայն փորձում է ցանկացած հնարավորություն օգտագործել գոնե տեղեկատվական-քարոզչական տիրույթում դեմքը պահպանելու համար, քանի որ Ռուսաստանին հողի վրա հակադարձելու որևէ ազդու գործիքակազմ ուղղակի չունի»։