Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-03 17:42
Քաղաքական

Ես ու վարչապետը թոշակի գնացողը չենք. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Ես ու վարչապետը թոշակի գնացողը չենք. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀ պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի վճարման, սպասարկման և անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը:

 

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ ուշադիր հետևել է բոլոր ելույթներին և տեսել է, որ որոշ պատգամավորներ փորձում են ոչ թե հիմնավորումներ ներկայացնել, այլ սեփական փիլիսոփայությունը: Գալուստ Սահակյանը քննադատեց «ում չեմ սիրում, ուրեմն նա նախագահ չէ» ոճով ելույթները:

 

«Այս օրենքի փոփոխությունը նախագահի անձին չի վերաբերում, այլ նախագահի ինստիտուտին: Անձնական ամբիցիաները պետք չէ ներկայացնել ԱԺ-ում: Մենք ասում ենք, որ պետության ինստիտուտները պետք է հարգենք, եթե այդպես չանենք` ո՞ր պետությունն է մեզ հարգելու, ո՞ր ժողովուրդն է մեզ հարգելու: Ձեր ասածներից ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ դերակատարում չի՞ ունեցել, բա ինչպե՞ս անկախացանք, ինչպե՞ս պատերազմը հաղթեցինք, այս ամենը եղել է, չէ՞: Հումորով ասեմ, որ այդ օրենքը չի կարող վերաբերել ԱԺ նախագահին ու վարչապետին, որովհետև մենք թոշակի գնացողը չենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Նա նաև հավելեց, որ օրենքը պետք է ընդունվի, քանի որ դա վերաբերում է ոչ թե կոնկրետ նախագահներին, այլ հայ ազգի արժանապատվությանը: