|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների։ Վարչապետի նպատակը 2026-ի խորհրդարանական ընտրություններին իր կողմից փորձված ՔՊ-ականներ ունենալն է, որոնք ոչ միայն կառավարելի կլինեն, այլև կկարողանան ձայներ ապահովել։
Վերադասավորումները կանդրադառնան ինչպես կառավարության անդամների, այնպես էլ մարզպետների, դեսպանների, ՔՊ վարչության և մարզային խորհրդի ղեկավար կազմի վրա։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների համաձայն՝ վերջերս ՔՊ նախաձեռնող նիստում շուրջ երեք ժամ քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը, սակայն Փաշինյանը եզրափակել է՝ պետք է պատրաստվել հերթական ընտրություններին։ Արտահերթ չի լինելու:
Հավելենք, որ ՔՊ-ականների մեջ կան անձինք, որոնք կարծում են, թե Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրից հետո իսկական պահն է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, քանի որ այժմ ՔՊ-ն բարձր վարկանիշ ունի, Փաշինյանն ու մեծամասնությունը, սակայն, դեմ են դրան»։