Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 452.35 |
RUB | ⚊ | ₽ 4.6276 |
GBP | ⚊ | £ 522.04 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.
«Պարզվում է` իշխանությունը 3,250,000 ԱՄՆ դոլար է վճարում պետական բյուջեից, որ իր իսկ գործած ապօրինության պատճառով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործով Հայաստանի շահերը ներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ու դա արել է մեկ անձից գնման ընթացակարգով:
Ընդ որում, այս գումարը չի ներառում հարկերը, փորձագիտական ու այլ ծախսեր: Այսինքն` ստացվում է, որ ՔՊ-ն իր քաղաքական շահերի համար «ազգայնացնում է» ՀԷՑ-ը և մեր երկրի անվտանգության համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը շարունակաբար հեղեղում ՔՊ կուսակցականներով, որոնք քաղաքական թիմի անդամներ են և որոնց էներգետիկ բնագավառի փորձի վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ։
Փաստացի, ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի: Սրանով լուրջ վնաս են հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջազգային իմիջին, որի վերականգնումը տարիների ջանքեր է պահանջելու: Սա ևս մեկ ապացույց է, որ երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն»։