Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը:
Հարակից զեկուցող` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ Փոստանջյանը մեղադրում է Կոստանյանին` ասելով թե չի տեսել նրա նամակը` ուղղված ՌԴ գլխավոր դատախազին, սակայն իրենք էլ չեն տեսել այն նամակը, որը Փոստանջյանն ուղարկել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ գլխավոր դատախազին:
«Մի հատ պատմություն հիշեցի, իննսունական թվականներին, երբ Բարբի տիկնիկը բերեցին Խորհրդային միություն, մինչև այդ բոլորը ուզում էին ձեռք բերել: Մի աղջնակ, որը չուներ տիկնիկ, դիմեց Գորբաչովին, որ իրեն Բարբի տիկնիկ տրամադրեն: Ստացավ իր իսկ դիմումի նամակը` տարբեր մակագրություններով, բայց Բարբին չստացավ: Հիմա Դուք ստացել եք Ձեր պատասխանը` Բարբիի տեսքով»,- ասաց Մարտիրոսյանը:
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց` ասելով, որ ՀՀԿ-ականի հումորը տեղին չէ: «Ձեր հումորը տեղին չէ, եթե Դուք իրազեկ չեք այդ խնդրով և հարակից զեկուցող եք, ամոթ է: Դուք Բարբիների օրինակներ եք բերում և չեք պատրաստվել հարակից զեկույցի համար: Չգիտեք, թե ինչպիսին է եղել իմ նամակը և պատասխանը»,- ասաց Փոստանջյանը և ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակը հանձնեց Լևոն Մարտիրոսյանին: «Հուսամ, որ ռուսերեն կարդալ գիտեք, կարդացե'ք: Հարիր չէ, որ այս հարցի շուրջ նման պատմություններ եք պատմում»,- ասաց Փոստանջյանը:
«Հարիր է, շատ լավ հարիր է»,- պատասխանեց Լևոն Մարտիրոսյանը:
Նշենք, որ Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու որոշման նախագծի վերաբերյալ ԱԺ իրավաբանական վարչությունը եզրակացություն չի ներկայացրել: Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը դրվեց քվեարկության, սական ձայների ոչ բավարար քանակության պատճառով չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում:
Նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելուն կողմ քվեարկեցին ՀԱԿ-ական Գագիկ Ջհանգիրյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը և ինքը` Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ որոշում ձեռք բերվեց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պետք է նամակներ ուղարկի ՀՀ իրավապահ մարմիններին՝ պարզելու որոշակի հարցեր: