Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Թեհրանում փորձագիտական մակարդակով իրավիճակից դուրս գալը տեսանելի է իրավական երաշխիքների մեջ, որոնք կապահովեին նրա ազգային անվտանգությունը», - նշում է Տարասովը:
Այսպես, ԻՀՊԿ-ն հայտարարել է՝ «Զանգեզուրը գերեզման կդառնա Թրամփի վարձկանների համար»։ Միեւնույն ժամանակ Փեզեշքիյանը եւ նրա կաբինետը փորձել են սուր հռետորաբանություն չօգտագործել՝ արմատական գնահատականները որակելով «չափազանցված», շարունակել է քաղաքագետը:
«Անորոշության հիմնական տարրը նախագծի գործունեության մանրամասներն են։ Դրանք պետք է մշակեն աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցոթյամբ։ Նախնական սխեմայի համաձայն՝ ԱՄՆ-ն եւ Հայաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն, որն իրավաբանորեն ենթարկվելու է Երեւանին։ Հայկական կողմը պարտավորվում է իր վրա վերցնել անվտանգության հարցերը։ Ընդ որում՝ համաձայնագիրը նախատեսում է «անարգել հաղորդակցություն» Ադրբջանի եւ Նախիջեւանի միջեւ, սակայն այդ տերմինի կոնկրետ բովանդակությունը փաստաթղթերում դեռեւս որոշված չէ, ինչն անհանգստացնում եւ անհանգստացնում ք Իրանին», - նշել է Տարասովը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա պնդում է՝ նոր երթուղին ընդլայնում է դեպի Սեւ ծով ելք ունենալու Իսլամական Հանրապետության հնարավորությունները:Այնուամենայնիվ, Իրանն ակնհայտորեն չի բավարարվում դեկլարատիվ խոստոմներով եւ պնդում է կոնկրետ երաշխիքների ամրագրման հարցում։ Այս կապակցությամբ Փեզեշքիյանի այցի ընթացքում հնչել է Երեւանի եւ Թեհրանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու նախաձեռնությունը: Նման ձեւաչափով Հայաստանը կարող էր իրավաբանորեն Իրանի հետ միասին ամրագրել Զանգեզուրի երթուղու անվտանգության ապահովման պարտավորոթյունները, - շարունակեց փորձագետը։
«Թեհրանի հատուկ ուշադրությունը սեւեռված է ԱՄՆ-ի մասնակցության մանրամասներին։ Գլխավորն այն հարցն է, թե կոնկրետ ովքեր են ներգրավվելու երթուղու կառավարման մեջ, ինչ լիազորություններ ու ռեսուրսներ են ունենալու եւ վերահսկողության ինչ փաստացի մեխանիզմներ են նախատեսվում կիրառել։ Ուստի այդ մանրամասները կորոշեն ապագա իրադարձությունների մասշտաբները», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի