կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 17:04
Իրավական

Զարուհի Փոստանջյանին լքե՞լ են

Զարուհի Փոստանջյանին լքե՞լ են

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն արդեն անպաշտպան է: Նա այսօր իր դիմումի հիման վրա քննվող գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել առանց թիկնապահների ուղեկցության: Ի դեպ` պատգամավորի անվտանգությունն ապահովող իրավապահները որևէ կերպ չեն բացատրել իրենց չներկայանալու պատճառը:

 

Yerkir.am-ի հարցին, թե` այլևս վտանգ չի՞ զգում, պատգամավորը պատասխանեց. «Քանի դեռ այն անձինք, ովքեր հրապարակավ հայտարարություններ են արել` իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին, չեն ենթարկվել պատասխանատվության, վտանգը շարունակում է մնալ»:

 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղած հայտնի հարցից հետո ԱԺ պատգամավորը դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր եւ իր ընտանիքի անվտանգությունը ապահովելու պահանջով: Նրա դիմումի առիթը սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի՝ հոկտեմբերի 10-ին մեր կայքին տված հարցազրույցն էր, որում պաշտոնյան ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես»:

 

Իսկ թե ինչպես է, վտանգը զգալով հանդերձ, միայանակ ներկայացել դատարան, yerkir.am-ի տեսանյութում պարզաբանում է պատգամավորը: