Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հաղորդվել ՝է Բաքու – Սուփսա խողովակաշարով նավթի պոմպացումը դադարեցվել է 2022 թ-ի մարտին։ Ապրիլի առաջին լիսամյակում խողովակաշարի վրա իրականացվել են վերանորոգման եւ կարգաբերման աշխատանքներ, եւ դրա երկայնքով նավթի փոխադրումը շուտով վերսկսվել է.Սուփսա տերմինալից մի քանի առաքումներ հաջորդել են Թուրքիայի, Ուկրաինայի եւ Ռումինիայի ուղղությամբ: Այնուհետեւ նշված երթուղով նավթի արտահանումը կրկին կանգ է առել՝ «Սուփսա տերմինալից Azeri Light նավթի առաքման հայտերի ժամանակավոր բացակայության պատճառով»։
Միեւնույն ժամանակ, BP-Azerbaijan ընկերությունն օրերս հայտնել էր, որ Բաքու-Սուփսա նավթամուղն այս պահին «գրեթե չի օգտագործվում, ադրբեջանական Azeri Light ապրանքանիշի նավթի արտահանումն իրականացվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով»։ Սակայն ընկերությունում նշել են՝ Բաքու-Սուփսա նավթամուղը» նախկինի պես սառեցված չէ եւ գտնվում է ցանկացած պահի նավթի տեղափոխումը սկսելու լիակատար պատրաստակամության վիճակում»: Բաքու-Սուփսա նավթամուղը շահագործման է հանձնվել 1999 թ-ի ապրիլի 17-ին: Դրա երկարությունը 837 կմ է, տրամագիծը՝ 530 մմ, տարեկան մինչեւ 7,5 միլիոն տոննա նավթ թողունակոթյամբ խողովակաշարը կառուցվել է 1994 թ-ի «Դարի պայմանագրի» շրջանակներում՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի (Կասպից ծովի հարավ-արեւմտյան «ադրբեջանական» հատված) հանքավայրերի մշակման համար։
Միեւնույն ժամանակ Բաքու-Սուփսա (Վրաստան) խողովակաշարը դիտարկվում է, ըստ վերջերս Trend-ին (Ադրբեջան) տված հարցազրույցում Ղազախստանի էներգետիկայի նախարարի հայտարարության, «ղազախական նավթը դեպի ՌԴ Սեւծովյան նավահանգիստներ, Դանուբի նավահանգիստներ մղելու ամենահեռանկարային ուղղություններից մեկը։ Այն թույլ է տալիս սեւ ոսկի մատակարարել Կասպից ծովի Բաքվի մերձակայքում գտնվող Սանգաչալ տերմինալից մինչեւ վրացական Սուփսա նավահանգիստ՝ հետագա եվրոպական շուկաներ մատակարարելու հնարավորությամբ»։Ղազախստանցի պաշտոնյան նույն հարցազրույցում հայտնել է՝ ընթացիկ տարում իր երկիրը նախատեսում է պահպանել մատակարարումների նույն ծավալները, սակայն բարենպաստ տնտեսական կոնյունկտուրայի դեպքում» պատրաստ է դրանք ավելացնել։ Մենք մշտական հիմունքներով կապի մեջ ենք SOCAR-ի գործընկերների հետ եւ դիտարկում ենք ցանկացած հնարավոր տրանսպորտային միջանցքներ, այդ թվում՝ Բաքու-Սուփսա»» Բաքու-Սուպսա խողովակաշարը, փորձագետների գնահատականներով, պահպանում է գրավչությունը ինչպես նավթ արտադրողների, այնպես էլ թրեյդերների համար՝ ապահովելով կայուն ելք դեպի Սեւծովյան նավահանգիստներ՝ հետագայում, այդ թվում՝ ղազախական նավթը եվրոպական շուկաներ մատակարարելու հնարավորությամբ:
Առաջին փորձնական խմբաքանակը տեղափոխել է «Տարազ» տանկերը, որի օպերատորը ղազախական «Կազմորտրանսֆլոտ» ընկերությունն է: Դա հնարավոր է դարձել 2025 թ-ի հունվարի 15-ին Ղազախստանի հյուսիսում գտնվող Քաշագանի հանքավայրից SOCAR Midstream Operations LLC-ի եւ KMG Trading-ի միջեւ տարեկան 240 հազար տոննա նավթի տարանցման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Անցյալ տարվա փետրվարին կողմերը պայանավորվել էին Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման ծավալների փուլային ավելացման մասին, իսկ 2024 թ-ի մարտին համաձայնագիր էին ստորագրել Ադրբեջանի տարածքով նավթի տարանցման աստիճանական ավելացման մասին՝ տարեկան մինչեւ 2,2 մլն տոննա։Արդյունքում 2024 թ-ին Բաքու-Թբիլիսի-Ջեհրանով ղազախական նավթի տարանցման ծավալը կազմել է 1,4 մլն տոննա։ Կողմերը հույս ունեն 2025 թ-ին հասնել 1,5-1,6 մլն տոննա տարանցման մակարդակի։ Ադրբեջանցի փորձագետ-տնտեսագետ Անար Ազիզովը կարծում է՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհրանով Քաշաղանի նավթի տեղափոխման սկիզբը Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ էներգետիկ համագործակցութան ընդլայնման հաջորդ փուլն է: Նրա խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն եւ Աստանան ակտիվացրել են փոխգործակցությունը էներգետիկայի ոլորտում, հատկապես ղազախական նավթի տարանցման մասով, որի արտահանման ուղիների դիվերսիֆիկացում Աստանայում փնտրում են վերջին երեք տարիներին: Այդ կապակցությամբ Բաքուն պատրաստ է Ղազախստանին տրամադրել ԲԹՋ-ի ազատ հզորություններ։ «Ղազախստանը հայտարարել է ԲԹՋ-ով մինչեւ 20 մլն տոննա տարանցման պատրաստակամության մասին։ Բնականաբար, նման ծավալների հասնելու համար ժամանակ է պետք։ Բայց 5-7 տարվա միջակայքում նման ծավալները հնարավոր են։ Դրա համար կարելի է օգտգործել ոչ միայն ԲԹՋ – ն, այլեւ Բաքու – Սուփսա նավթամուղը, որի հնարավորությունները ներկայումս չեն օգտագործվում», - պարզաբանել է փորձագետը։
Մինչդեռ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով էներգառեսուրսների արտահանման հետ կապված կարող են առաջանալ տեխնիկական խնդիրներ։ Այսպես, անցած շաբաթվա վերջին Ռումինիայի էներգետիկ գերատեսչությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել այն նույն Azeri Light – ով երկու լցանավերի մատակարարումից հետո, որոնք աղտոտված են օրգանական քլորիդներով, ինչը պարզվել է արդեն ռումինական նավահանգստում, որտեղ խմբաքանակը հայտնվել է Բաքու – Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի ծանրաբեռնվածությունից հետո։ Ընդհանուր առմամբ, ընդունող կողմը Կոնստանցա նավահանգստում չի ընդունել 184 հազ. տոննա, ինչը հանգեցրել է Petrobrazi նավթավերամշակման գործարանում հումքի ժամանակավոր դեֆիցիտի (անորակ նավթով բեռնված Delta Blue լցանավն արդեն շուրջ մեկ ամիս կախված է Ատլանտյան օվկիանոսում՝ Պորտուգալիայի ափերի մոտ՝ առաջացնելով էկոլոգիական աղետի ռիսկեր)։ Եվ սա վերջին շրջանում նման բնույթի միակ դեպքը չէ։ Աղտոտված նավթի ստացման մասին հայտնել են ավստրիական OMV էներգետիկ խումբը, իտալական Eni ընկերությունը եւ Չեխական Orlen Unipetrol ընկերությունը:
Իհարկե, Բաքվի եւ արեւմտյան քարոզիչները սկսեցին, ինչպես միշտ, տեղի ունեցածի համար անապացուցելիորեն մեղադրել առասպելական «ռուս դիվերսանտներին», սակայն այստեղ անհրաժեշտ է հիշեցնել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ուժային կառույցների գոնե սերտ փոխգործակցության մասին՝ ներառյալ պարբերական վարժանքներն ու օպերատիվ շփոմները, որոնք ուղղված են հենց արտահանման խողովակաշարերի անվտանգությանը: Ավելին, 2019 թ-ին նման խնդիրների է բախվել նաեւ ինքը՝ Ռուսաստանը։
Reuters-ը հիշեցնում՝ է օրգանական քլորիդներն օգտագործվում են նավթարդյունաբերության մեջ՝ հանքավայրերում նավթարդյոնաբերությունը բարձրացնելու համար, սակայն դրանք պետք է հեռացվեն նախքան նավթատարներ նավթի մուտքը, քանի որ դրանք կարող են վնասել նավթավերամշակման գործարանների սարքավորումները: Kpler վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ հուլիսին Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարի բեռնումը կազմել է օրական 423 հազար բարել, ինչը ցածր է ամսական բեռնման ծրագրի շրջանակներում նախատեսված օրական 561 հազար բարելից: Միեւնույն ժամանակ, Ղազախստանը վերահասցեավորել է նավթի արտահանումը Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի ռուսական երթուղով, ինչը միանգամայն տրամաբանական եւ խելամիտ քայլ է թվում:
Ամեն դեպքում, Ղազախստանի եւ Ադրբեջանի արտահանման երթուղիների դիվերսիֆիկացումը, որը փորձում են կայուն թրենդ դարձնել, կարող է բախվել օբյեկտիվ բարդությունների, իսկ Բաքվի հավակնությւնները մակրոտարածաշրջանային գազային հանգույցի դերի վերաբերյալ, մի փոքր անհամապատասխան են ներկայիս իրականությանը: Նախօրեին Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներով ամբողջովին ավերվել է SOCAR ընկերության նավթաբազան՝ ներառյալ բոլոր տանկերը, պոմպակայանը, օպերատորական, կշռային, տեխնիկական շինությունները: Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերը Օդեսայի մարզում ոչնչացրել էին նույն SOCAR-ին պատկանող գազակոմպրեսորային կայանը՝ այդպիսով վնասելով Կասպից ծովի արեւմտյան ափերից դեպի Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ ենթակառուցվածքը, ինչպես նաեւ Ռումինիայից եւ Մոլդովայից հետադարձ կապը:
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի