Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ վերջին օրերի քննադատություններին, նախ` Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խարդախ է եւ խաբեբա:
«Երկրի գլխավոր դատախազից դժգոհ են լինում միայն հանցագործները, եւ այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնել, ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանան»,- հայտարարեց նա:
Երբ արդեն կառավարության ծրագիրն ընդունվեց, լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցին` մի՞թե սա էր իր մատնանշած մտքի հեղափոխությունը, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը Փոստանջյանին նման բան է ասում: «Ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք մտածողության հեղափոխության մասին, դուք` լրագրողներդ, պետք է կարողանաք դահլիճում հայտնաբերել այն կարեւոր փոփոխությունը, որ տեղի է ունենում: Լրջագույն քաղաքական երկխոսություն սկսվեց ԱԺ-ում, գաղափարախոսական բանավեճ, որը միտված է դեպի ապագան, եւ պետք է դրա վրա կենտրոնանալ»,- նշեց Տիգրան Սարգսյանը: