|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում շարունակվում է Ղարաբաղի մասին երկու բանաձևերի նախագծերի քննարկումը։ Զեկույցների հեղինակներն են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», և Բոսնիա եւ Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչը՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից»:
Նիստը նախագահողը հայտարարեց, որ ստացել են միջնորդություն՝ ետ ուղարկել զեկույցները քաղաքական հանձնաժողով:
Կազմակերպվեց քվեարկություն, առաջարկը մերժվեց:
Զեկույցների քննարկումը շարունակվում է: