|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը հաստատելուց առաջ հանձնաժողովի անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարությամբ հանդես եկավ: Նա նշեց, որ երեկ խորհրդարանի պատգամավոր, ՀԱԿ քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացվել է բռնություն, նա ծեծի է ենթարկվել: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը հանդես գա դատապարտող հայտարարությամբ:
Նա նշեց նաև, որ պետք է դատապարտվեն ոչ միայն այդ, այլ նաև նախորդ դեպքերը` ազատամարտիկների վրա հարձակումները, Նախախորրդարանի անդամների մեքենաները հրկիզելը և այլն:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ նման դեպքերը դատապարտելի են բոլորի կողմից, որ այդ դեպքերը գտնվում են իրավապահ մարմինների հսկողության ներքո, և որ յուրաքանչյուր պատգամավոր ազատ է` իր դատապարտող հայտարարությունը հնչեցնելու, ուստի կարիք չկա, որ հանձնաժողովն առանձին դատապարտող հայտարարությամբ հանդես գա: