| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցին:
Օրենսդրական նախաձեռնությունը կառավարությանը ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը ու Թևան Պողոսյանը: Ներկայացված նախագծով առաջարկվում էր հիմնականում կրկնակի չափով կրճատել գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած` առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքները:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե նախագծում պատշաճ հիմնավորված չէ տուգանքների չափերի նվազեցման անհրաժեշտությունը, և ելնելով շարադրվածից` կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը և օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:
«Մեկ անգամ կառավարությունը համալիր հետազոտության հիման վրա արդեն կատարել է տուգանքների չափերի նվազեցում, և կարևոր է, թե մեր հաջորդ քայլը որը պետք է լինի»,- ասաց նախարարը` հավելելով, որ նախարարությունը դեռ անում է քայլեր պակաս վտանգավորություն և միտում չունեցող տուգանքների չափերը կրճատելու ուղղությամբ, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գործում է այդ հարցով, և մինչև տարեվերջ ԱԺ-ին կներկայացնի նախագիծ, որում լուծում կտրվի այդ հարցերին: