Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է լարվել: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին օրերի թվաբանությունն ինձ համար որեւէ ձեւով հասկանալի չէր, որովհետեւ մենք մի քանի անգամ քննել եւ վերաքննել են պարետատան սահմանած կանոնները եւ որեւէ կասկած չունենք, որ այդ կանոնները պահպանումը պետք է բերեր համաճարակի նոր դեպքերի էական նվազման:
Պատճառների մասին պետական մարմինների զեկույցները ինձ չէին բավարարում, եւ ես դիմեցի ինձ համար ամենավստահելի մեթոդներից մեկին, դիմեցի հանրությանը, որպեսզի ֆեյսբուքի օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի մասին: Այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն: Դա այն է, որ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման համատարած ծավալների հետ:
Ըստ էության, այս վիճակում շատ ընդունված է եւ առաջին ռեակցիան այն է, որ պետք է քննադատության խոսքեր ասել ոստիկանության հասցեին, եւ այդ քննադատությունը հասկանալի է, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում ես արձանագրեցի, որ մենք գործ ունենք հեղափոխության ժամանակ հաստատված իրավիճակի հայելային պատկերի հետ:
Դեռ այն ժամանակ ասել եմ, որ ոստիկանության արդյունավետությունը կախված է դրա ծավալից: Կա մի ծավալ, որից ավել ոչ մի ուժային կառույց աշխարհում չի կարող դրա դեմ պայքարել: Եթե սահմանված կանոնները չի պահպանվում 10,20,30 տոկոսի կողմից, էդ դեպքում ոստիկանության ներգործությունը լինել արդյունավետ, բայց եթե մեծամասնության կողմից չի պահպանվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ եչեկ իրենք արձանագրել են, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանում հանրության ամենատարբեր շերտերը, ամենալայն ծավալներով. «Այս ընթացքում մեզ հաջողվեց տեղի ունեցած եւ տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, վերջին զանգեր, ծնունդներ, այլ տոնական միջոցառումներ: Այս ամենը իր ծավալներով ըստ էության, մեզ բերեց եզրակացության, որ գործ ունենք կանոնները ապակենտրոն չպահպանման հետ»: