Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում շարունակվում է երկու հայահայ զեկույցների քննարկումը:
Զեկույցների հեղինակներն են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», և Բոսնիա եւ Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչը՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից»:
Հետաքրքրական է, որ ելույթ ունեցողների բացարձակ մեծամասնությունը խիստ քննադատության է արժանացնում այս հակահայ զեկույցները՝ համարելով դրանք խիստ կողմնակալ, անարդար:
Այսպես՝ Շվեդիայի ներկայացուցիչ, եվրոպական ձախերին ներկայացնող տիկին Ջոնսոնն իր ելույթում հորդորեց գործընկերներին` չքննարկել Ուոլթերի զեկույցը, քանի որ այն զուրկ է հավասարակշռությունից, անարդարացի է ու կասկածելի:
«Այս բանաձևը ոչ մի կերպ չի բավարարելու վիճակը ԼՂ կոնֆլիկտում և մեծացնելու է լարվածությունը՝ խորացնելով հակամարտությունը: Այստեղ նաև միակողմանի ելույթներ են հնչում, իսկ այդ միակողմանի զեկույցների հեղինակները այցելել են միայն Ադրբեջան, չեն այցելել ո\'չ Հայաստան, ո\'չ ԼՂ: Ես գիտեմ, որ ԼՂ սահմանագծում կողմերի միջև լարվածությունը մեծացել է, կան երկկողմանի զոհեր: Խորհուրդ եմ տալիս չընդունել այս զեկույցը»,- ասաց տիկին Ջոնսոնը:
Գերմանիան ներկայացուցիչ Ակսել Ֆիշերը նշեց, որ իրենց խմբում հակասական քննարկումներ են եղել այս զեկույցների վերաբերյալ:
«ԼՂ կարգավորման խնդիրը Մինսկի խմբի լիազորությունների շրջանակում է, ոչ թե ԵԽԽՎ-ի, ուստի պետք է արդար լինենք: Այո, ԵԽԽՎ-ն կարող է քննարկել մարդու իրավունքները, բայց պետք է դիտարկենք այս կոնֆլիկտը ապագայի տեսանկյունից, որ ապագայի սերունդները կարողանան իրար ձեռք սեղմել ու ապագա կառուցել, այնպես, ինչպես արեց գերմանացի ժողովուրդը պատերազմից հետո»,- ասաց գերմանացի պատգամավորը՝ կոչ անելով բոլոր բանախոսներին` հարգանքով մոտենալ իրենց գործընկերներին և ցուցաբերել արդարացի մոտեցում:
Ֆրանսիայի ներկայացուցիչներից մեկն իր ելույթում կոչ արեց այս զեկույցների միջոցով էլ ավելի չվատթարացնել վիճակը, քանի որ դրանք անաչառ չեն և բխում են միմիայն Ադրբեջանի շահերից:
«Ուոլթերը մարտահրավեր է նետել ԵԽԽՎ-ի հեղինակությանը, այս զեկույցները հսկայական անջրպետ են ձևավորում երկու հակամարտող կողմերի միջև: Մերժե\'ք այս երկու բանաձևերը»,- ասաց Ֆրանսիայի ներկայացուցիչը:
Ֆրանսիան ներկայացնող պարոն Ռուքեն իր ելույթում ասաց. «Ես չգիտեմ` Ուոլթերը համագործակցե՞լ է ԵԱՀԿ-ի հետ, երբ մշակում էր այս զեկույցը: Հավանաբար, նա հաշվի չի առել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը:
«Լրացուցիչ ագրեսիա հրահրելու կարիք չկա, լավ կլիներ, որ ամեն ինչ արվեր ԼՂ հակամարտության կարգավորման համար, սակայն Ուոլթերի զեկույցը նվազեցնում է ԵԽԽՎ վստահելիությունը համաշխարհային մակարդակով: Ես չեմ կարող սատարել այս խիստ կողմնակալ ու ոչ անաչառ զեկույցներին»,- ասաց Ռուքեն:
Այս ելույթներն ուղեկցվում էին ծափահարություններով: